Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը նշվեց գեղեցիկ համերգային ծրագրով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակին նվիրված ցերեկույթի մասնակիցները հնարավորություն ունեցան պատմել պատերազմին մասնակցած իրենց պապերի հերոսական քայլերի մասին:

Տոնական միջոցառումը, որի ընթացքում հնչեցին հաղթական «Կատյուշա», «Վերադարձիր», «Կուկուշկա» և այլ հայտնի ու սիրված երգեր, անցկացվեց մայիսի 9-ին Սիրահարների այգում:

«Մեզ համար մայիսի 9-ը Ռուսաստանի, Հայաստանի և Հայրենական պատերազմին մասնակցած մի շարք այլ երկրների կարևորագույն տոնն է: Հայաստանից բազմաթիվ մարդիկ են մասնակցել պատերազմին, և նրանց մի մասը չի վերադարձել: Հայերը հարյուրից ավելի հերոսներ են տվել այդ պատերազմում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին:

Նա շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին այդ պատմական օրը հավերժացնելու համար և խոստովանեց, որ դա են փաստում նաև այսօր Հայաստանի տարբեր անկյուններում իրականացվող միջոցառումները:

Ռիբինսկու խոսքով` իրենք ամեն տարի տարբեր ձևաչափով են նմանատիպ միջոցառումներ կազմակերպում` փորձելով դրանք ավելի հետաքրքիր ու տոնական դարձնել:

«Հուսամ` այստեղ գտնվող մարդիկ լավ տրամադրությամբ կհեռանան»,-եզրափակեց նա:

Համերգային ծրագրում ելույթ ունեցան Քրիստինա Անդրիկյանը, Մեգի Բադիրյանը, Դիանա Կարոյանը, Ժաննա Գասպարյանը և այլք:

Միջոցառումը կազմակերպել էր Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի երիտասարդական կազմակերպության աջակցությամբ:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա