Արա Բաբլոյանն ուղերձ է հղել Շուշիի ազատագրման ու Հաղթանակի եւ խաղաղության օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Շուշիի ազատագրման ու Հաղթանակի եւ խաղաղության օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

26 տարի առաջ գրվեց անցած դարավերջին անկախության համար հայ ժողովրդի մղած պայքարի ամենաշքեղ էջերից մեկը՝ ազատագրվեց Շուշին: Այն դարձավ արցախահայության անվտանգության կարեւորագույն երաշխիքներից մեկը եւ նախադրյալներ ստեղծեց Արցախյան ազատամարտը հաղթանակով պսակելու, այսօր ամուր պաշտպանված սահմաններ ունենալու համար: Շուշին ազատագրվեց հայ ռազմագիտական մտքի եւ համազգային միասնության շնորհիվ:

Շնորհավորելով բոլորիս ու առաջին հերթին Երկրապահ կամավորականներին` խոնարհվենք մեր բոլոր հերոսների պայծառ հիշատակի առջեւ, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի սահմանների ու հայության ազատ ապրելու իրավունքի պաշտպանության համար:

Այսօր մենք տոնում ենք նաեւ Հաղթանակի ու խաղաղության օրը: Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակի համար հայ ժողովուրդը շատ թանկ գին վճարեց: Ատելության վրա հիմնված գաղափարախոսությունն աշխարհում քաշել էր այնպիսի բաժանարար գծեր, որոնք վերացնելու համար զոհվեցին տասնյակ միլիոնավոր մարդիկ, խորտակվեցին հարյուր միլիոնավորների ճակատագրերը: Մայիսի 8-ը եւ 9-ը աշխարհում նշվում են որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակման եւ հաշտեցման օրեր: Միշտ հիշենք, որ տարբեր գաղափարներն ու տեսլականները պիտի միավորեն հասարակությունը, այլ ոչ թե պառակտեն կամ արհեստական բարիկադներ կառուցեն տարբեր ըմբռնումների տեր մարդկանց միջեւ:

Կրկին շնորհավորում եմ այս նվիրական տոների առթիվ, խնկարկում հայրենիքի սահմանների պաշտպանության համար ընկածների հիշատակը եւ մաղթում, որ միասնական ջանքերով կարողանանք խաղաղության ամեն մի օրն օգտագործել Հայաստանի ու Արցախի հզորացման, սահմանների պաշտպանության ամրապնդման եւ ժողովրդի բարօրության համար»:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան