Արմեն Սարգսյանը հանդիպել է նախագահական նստավայրի մոտ բողոքող նաիրիտցիներին, նաև հաղթանակից վերադարձող մանուկներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության Նախագահի նստավայրի դիմաց մայիսի 7-ին բողոքի ակցիա անցկացրեցին «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները: Ի զարմանս նրանց, անակնկալ ձեւով հանդիպման դուրս եկավ անձամբ Նախագահ Արմեն Սարգսյանը:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ջերմ ու անմիջական մթնոլորտում նաիրիտցիները ներկայացրեցին իրենց մտահոգությունները, տարիներ շարունակ անարձագանք մնացած խնդիրները, որոնք լուծում չեն ստանում ինչպես կառավարությունում, այնպես էլ դատական համակարգում: Գործարանի նախկին աշխատակիցների փաստաբանը ներկայացրեց դատական նիստերի հետ կապված դժգոհություններն ու բողոքները:

Նախագահ Սարգսյանն ուշադիր լսեց նաիրիտցիներին եւ խոստացավ Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակում անդրադառնալ նրանց բարձրացրած խնդիրներին, դրանք քննարկել բարձրագույն դատական համակարգի ղեկավարության հետ:

Նախագահի հանդիպումը նստավայրի մոտ չսահմանափակվեց միայն նաիրիտցիների հետ զրույցով: Երեւանի նախակրթարաններից մեկի սաները, որոնք այդ պահին հաղթանակած վերադառնում էին սպորտային մրցույթից, հայտնվեցին Նախագահի ուշադրության կենտրոնում: Նրանց հաղթանակն առավել հիշարժան դարձավ երկրի ղեկավարի հետ հանդիպմամբ: Երեխաները ոգևորությամբ ծանոթացան Նախագահ Սարգսյանի հետ, պատմեցին իրենց մրցույթի մասին: Հանրապետության ղեկավարը խոստացավ մի օր հրավիրել նստավայր՝ պաղպաղակ հյուրասիրելու: Իսկ երեխաներից մեկը ջերմ զրույցն համեմեց իր մանկական անկեղծությամբ. «Մենք ցանկանում ենք ամեն օր հյուր գալ Ձեզ»,-ասաց նա:

Հայերեն العربية English Русский

ԵՄ-ն քննարկում է Ուկրաինայի խնդրանքը՝ վճարելու Patriot համակարգերի համար. ֆոն դեր Լայեն

Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ. պահանջվում է անվավեր ճանաչել «Գաջեգործ» ընկերության սեփականաշնորհման 1997 թվականի գործարքը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-02/09/26

Ասիական ինդեքսները նվազել են - 02/09/26

Վարչապետը ծանոթացել է Վեդիի Վանաշեն բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի պայմաններին

Սեուլը կարծում է, որ Թրամփը կարող է ազդել Կորեական թերակղզում իրադրության վրա

Գրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Գևորգ Պապոյան

«Աջափնյակ» գեղագիտական կենտրոնի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հայաստանում առանձնահատուկ զգացումով են հիշում Էդուարդ Բալադյուրի հայկական արմատները․ Փաշինյանը ցավակցել է Մակրոնին

Գրենլանդիայի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակման մասին