Միջազգային

Հարավաֆրիկյան Հանրապետությունում հանքի փլուզման պատճառով զոհերի թիվը հասել է 7-ի

1 րոպեի ընթերցում

Հարավաֆրիկյան Հանրապետությունում հանքի փլուզման պատճառով զոհերի թիվը հասել է 7-ի

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիսում հանքի փլուզման պատճառով զոհերի թիվը հասել է 7-ի:

Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հայտնել էին 4 զոհի և 6 վիրավորի մասին: Sibanye-Stillwater ընկերությանը պատկանող հանքը փլուզվել է 2,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի պատճառով` հինգշաբթի օրը:

«Ցավոք, երեք աշխատակից, ովքեր վերջինն են դուրս բերվել, մահացել են ստացած վնասվածքներից: Մահացածների թիվը հասել է 7-ի»,- հայտնել է հանքարդյունաբերական ընկերության ներկայացուցիչ Ջեյմս Ուելստեդը:

Կա նաև 6 վիրավոր հանքափոր, ովքեր դեռևս գտնվում են հիվանդանոցում, նրանց վիճակը գնահատվում է կայուն:

Իշխանությունները նախաքննություն են սկսել դեպքի հանգամանքները պարզելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում