Միջազգային

Լոնդոնի օդանավակայանում 50 կոկորդիլոս են որսացել

1 րոպեի ընթերցում

Լոնդոնի օդանավակայանում  50 կոկորդիլոս են որսացել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼոնդոնիՀիթրոուօդանավակայանում 50 կոկորդիլոս են որսացել: Կենդանիները պատկանում էին վայրի կենդանիների տեղափոխման կարգը խախտած անձանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Լենտա»-ն, այս մասին հայտնում է BBC-ն:

Կենդանիները տեղափոխվում էին Մալազիայից Մեծ Բրիտանիա՝ բուծելու, ապա հետագայում որպես մսամթերք օգտագործելու նպատակով:

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ կենդանիների համար նոր բնակության վայր կգտնեն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում