Բժիշկները հեռացրել են ամերիկուհու 60 կիլոգրամանոց ուռուցքը. բուժանձնակազմում հայ բժիշկ կա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի հիվանդանոցներից մեկում բժիշկները հեռացրել են կնոջ ձվարանի վրա գտնվող 60 կիլոգրամ կշռող ուռուցքը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն:

Ամերիկուհին ավելորդ քաշի խնդրով դիմել էր գինեկոլոգին: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան ցույց է տվել բարորակ ուռուցքի առկայություն, որը, սակայն, մեծանում էր այնքան արագ, որ հիվանդը չէր կարողանում նորմալ տեղաշարժվել և ուտել:

Հայազգի գինեկոլոգ Վահագն Անդիկյանի խոսքով՝ նորագոյացությունը հսկայական էր:

25 հոգանոց բժիշկների թիմին հաջողվել է բարեհաջող հեռացնել գոյացությունը:

Հայերեն Русский