Միջազգային

ԱՄՆ ռազմածովային ուժերը Ատլանտյան օվկիանոսում վերագործարկում են Երկրորդ նավատորմը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ ռազմածովային ուժերը Ատլանտյան օվկիանոսում վերագործարկում են Երկրորդ նավատորմը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարել են, որ կվերագործարկեն իրենց Երկրորդ նավատորմը, քանի որ Ռուսաստանն ավելի վճռական է դառնում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Ռազմածովային գործողությունների ղեկավար Ադամ Ջոն Ռիչարդսոնն ասել է, որ նավատորմը, որը ցրվել էր 2011-ին, կվերահսկի ԱՄՆ-ի արևելյան ափն ու Հյուսիսատլանտյան օվկիանոսը: Նա ասել է, որ տարվա սկզբին հրատարակված Ազգային պաշտպանության ծրագրից պարզ է դառնում, որ հզոր ուժի մրցակցության դարաշրջանը ետ է վերադարձել:

Այդ ռազմավարությունը ստիպում է հակադրվել Ռուսաստանին և Չինաստանին:

Նավատորմը նախկինում կազմացրվել էր ծախսերի խնայողության և կառուցվածքային պատճառներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում