Միջազգային

Չինաստանում մինիվենն ընկել է գետը. կա 8 զոհ

1 րոպեի ընթերցում

Չինաստանում մինիվենն ընկել է գետը. կա 8 զոհ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Գուանսի Չժուան ինքնավար մարզում մինիվենի գետն ընկնելու հետևանքով ութ մարդ է մահացել, ևս մեկը համարվում է անհետ կորած: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստի-ն, այս մասին տեղի իշխանությունները տեղեկացրել են Weibo սոցցանցի իրենց պաշտոնական էջում:

Միջադեպը գրանցվել է մայիսի 3-ի երեկոյան, երբ մինիվենը, որում 9 չափահաս էր գտնվում, անհայտ պատճառով շուռ է եկել և ընկել գետը։ Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում