Միջազգային

Լիտվայի նախագահը հրավիրատոմս չի ստացել Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար

1 րոպեի ընթերցում

 Լիտվայի նախագահը հրավիրատոմս չի ստացել Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն հրավիրատոմս չի ստացել Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, հրավիրատոմս չի ուղարկվել նաև Ռուսաստանում Լիտվայի դեսպան Ռեմիգիյուս Մոտուզասին:

«Նախագահի մամուլի ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն, նախագահը հրավիրատոմս չի ստացվել: Լիտվայի արտգործնախարարությունն էլ հավաստիացրել է, որ ուրբաթ, մինչ աշխատանքային օրվա ավարտը, հրավիրատոմս չի ուղարկվել նաև դեսպանին»,-ինչպես փոխանցում է lžinios-ը, նշվում է հաղորդագրության մեջ:

Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը կկայանա մայիսի 7-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում