Հասարակական

Թիվ 11 դպրոցի տնօրենը կգնա համապատասխան ընթացակարգով. Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ

2 րոպեի ընթերցում

Թիվ 11 դպրոցի տնօրենը կգնա համապատասխան ընթացակարգով. Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանն աշխատանքից ազատմանդիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին դպրոցում մանկավարժների և ծնողների հետ կազմակերպված խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ դիմումը տրվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ընթացք տալու համար: «Ես խոսել եմ քաղաքապետի հետ: Նրա համաձայնությունը ևս կա: Եթե դպրոցի կոլեկտիվն ու աշակերտները չեն ընկալում, չեն ուզում այդ տնօրենին, ուրեմն նա չի աշխատի»,-ասաց նա:

Ստեփանյանը ցավով արձանագրեց, որ դպրոցի մանկավարժական կազմը չի ուզում աշխատել տնօրենի հետ: «Ես լսել եմ բոլոր դժգոհությունները: Այսօր ինձ համար, որպես մանկավարժի ցավալի է, երբ հզոր մանկավարժական ուժը կարող է կանգնել և հրաժարվել աշխատել: Ես գտնում եմ, որ եթե տնօրենը սիրված չէ, նա չպետք է աշխատի»,-հավելեց Ստեփանյանը:

Մայիսի 4-ին Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի աշակերտները, ծնողները, մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք պահանջում էին, որտնօրեն Ռուզաննա Ազիզյանըհեռանա: Ուսուցիչները նշում էին, որ տնօրենի կողմից հետապնդումների են ենթարկվում այն պատճառով, որ իրենք մասնակցել են երթերի, հավաքների: Ըստ նրանց՝ տնօրենը դպրոցի դռները փակել էր և թույլ չէր տվել դուրս գալ և գնալ երթերի: Բողոքի ակցիային ներկա Երևանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության անդամները, տեղեկացրել էին, որ դիմելու են քաղաքապետին Ռուզաննա Ազիզյանին հեռացնելու համար: Դպրոցի տնօրենը հերքում էր իրենց ուղղված մեղադրանքները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում