Հազարավոր գաղթականներ կկորցնեն ԱՄՆ-ում իրենց պաշտպանվածության կարգավիճակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թրամփի վարչակազմը հայտարարել է Հոնդուրասի հազարավոր ներգաղթյալների ժամանակավոր պաշտպանության ավարտը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ն:

57 000 մարդու կարող են հարկադրել լքել Միացյալ Նահանգները մինչ 2020-ի հունվարի 5-ը ՝ իրենց ժամանակավոր պաշտպանվածության կարգավիճակի ավարտը:

Հարյուրավոր մարդիկ այդ կարգավիճակը ստացել են, երբ 1998-ին հզոր փոթորիկը մեծ վնաս է հասցրել Կենտրոնական Ամերիկային:

Հայրենիքի անվտանգության վարչությունից ասել են, որ աղետից հետո երկրում վիճակը բարելավվել է: Սահմանված ժամկետը հնարավորություն է տալիս մարդկանց կազմակերպել իրենց մեկնումը կամ դիմել այլընտրանքային օրինական ներգաղթի:

Հայերեն English