Միջազգային

Հավայի կղզում գետնից լավայի «շատրվաններ» են դուրս եկել

1 րոպեի ընթերցում

Հավայի կղզում գետնից լավայի «շատրվաններ» են դուրս եկել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավայի կղզում գետնից 30 մետր բարձրությամբ լավայի «շատրվաններ» են դուրս եկել: Դրանք ավերել են մի քանի տներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտարարել է, որ երեք փողոցում ճեղքեր կան և հորդորել է բնակիչներին տարհանել:

Ասում են, որ օդում եղել է ծծմբի երկօքսիդի՝ գազի վտանգավոր մակարդակ, և «Շտապ օգնության» մեքենայի անձնակազմն ի վիճակի չի եղել օգնել տուժածներից որևէ մեկին:

Դեպքը հաջորդել է Կիլաեա ակտիվ հրաբխի ժայթքմանը: Այդ ժայթքումից հետո մի շարք հզոր երկրաշարժեր ցնցել են տարածաշրջանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում