Միջազգային

Հյուսիսային Կորեան իր ժամանակային գոտին համապատասխանեցրել է Հարավային Կորեայի ժամանակի հետ

1 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեան իր ժամանակային գոտին համապատասխանեցրել է Հարավային Կորեայի ժամանակի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ շաբաթ տեղի ունեցած գագաթնաժողովից հետո Հյուսիսային Կորեան փոխել է իր ժամային գոտին՝ համապատասխանեցնելով Հարվային Կորեայի ժամանակի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Մայիսի 4-ին՝ տեղական ժամանակով 23:30-ին երկրում 30 րոպեով առաջ են տվել ժամացույցի սլաքները: Դա առաջին գործնական քայլերից է՝ արագացնելու երկու Կորեաների միավորումը: Մինչ այժմ Փհենյանում ժամանակը 30 րոպեով ետ է եղել Հարավային Կորեայի և Ճապոնիայի ժամանակից:

Միևնույն ժամանակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ պայմանավորվածություն ունի՝ հանդիպելու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: «Մենք արդեն պայմանավորվածություն ունենք հանդիպման ժամի և տեղի վերաբերյալ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփն ու հավելել, որ բավականին լավ ակնկալիքներ ունի այդ հանդիպումից:

Թրամփը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ կհանդիպի մայիսի 22-ին Սպիտակ տանը՝ քննարկելու առաջիկա հանդիպումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում