Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Հայաստանում Իրանի փոխդեսպանի և ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Հայաստանում Իրանի փոխդեսպանի և ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-ինհանդիպումներ է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Նասեր Սոփհանիպուրի և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Իրանի փոխդեսպանին տեղյակ պահեցի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին, ինչպես նաև բարեկամական ուղերձս հղեցի Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին ու կառավարությանը:

Հանդիպում ունեցա նաեւ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ։ Քննարկեցինք Հայաստանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը առավել արդյունավետ դարձնելու հետ կապված հարցեր»,- գրել է Փաշինյանը:

Ազգային ժողովում մայիսի 3-ին վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը: Թեկնածությունն առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդից ավելիի՝ 41 պատգամավորի կողմից: Խորհրդարանում վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին, ժամը 12:00-ին Ազգային ժողովի հատուկ նիստում: ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ այս անգամ ևս թեկնածու չի առաջադրելու և սատարելու է պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում