Հայաստան

Անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների երեխաների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյա հոբելյանի շրջանակներում կազմակերպվել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների երեխաների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ 

Ցուցահանդեսը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում՝ Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի շենքում։

Ներկայացվել է 15 երեխաների 42 նկարչական, քանդակագործական, կոլաժային աշխատանք։

ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմը, հյուրերն ու այցելուները ծանոթացել են տարբեր տարիքի երեխաների, երիտասրադների երևակայության, ստեղծագործական մտքի և իրականության յուրօրինակ ընկալման համաձուլվածքի արդյունք ինքնատիպ աշխատանքներին, շփվել նրանց հետ, ովքեր ոգևորությամբ ներկայացրել ու մեկնաբանել են իրենց գործերը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում