ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոյեմբերյանի Շիրազի փողոցում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով աշխատանքային այցով Տավուշի մարզում է։
Նա հայտնել է, որ սուբվենցիոն ծրագրի արժեքը 86 մլն դրամ է:
Կառավարության մասնաբաժինը 55%՝ 47 մլն դրամ։