Մարզեր

Վարչապետը ծանոթացել է Բագրատաշենի մոդուլային մանկապարտեզի և դպրոցի շինարարության ընթացքին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Բագրատաշենի նոր մոդուլային մանկապարտեզի և նոր դպրոցի շինարարության ընթացքին։

«Բագրատաշենի նոր մոդուլային մանկապարտեզի շինարարությունն ընթացքի մեջ է: 144 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման նպատակով Կառավարությունը հատկացրել է 874,3 մլն դրամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փաշինյանը։

Նա հայտնել է, որ Բագրատաշենում մեկնարկել են նաեւ նոր դպրոցի կառուցման աշխատանքները։

«Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։ Ծրագրի արժեքը 1մլրդ դրամ է»,- տեղեկացրել է Փաշինյանը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում