Միջազգային

Բասկերի ԷՏԱ կազմակերպությունը դադարեցնում է գործունեությունը

1 րոպեի ընթերցում

Բասկերի ԷՏԱ կազմակերպությունը դադարեցնում է գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկերի անջատողական էՏԱ կազմակերպությունը, որը տասնամյակներ շարունակ զինված պայքար է մղել Իսպանիայից ու Ֆրանսիայից բասկերի երկրի անկախացման համար, հայտարարել է ինքնալուծարման և քաղաքական գործունեությունը դադարեցնելու մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, պաշտոնապես տարածած հայտարարությամբ ձախակողմյան ծայրահեղական շարժումը նշել էր, որ 60 տարի առաջ խմբավորումը զինված պայքար էր սկսել, քանի որ բասկերի երկիրը «կեղեքվում էր Ֆրանսիսկո Ֆրանկոյի ռեժիմի ճիրանների տակ», սակայն անցած տասնամյակների ընթացքում շատ բան է փոխվել, և հիմա իրենք մտադիր են պայքարը շարունակել խաղաղ, ժողովրդավարական մեթոդներով:

«Բասկերը կան և պատրաստ են իրենց ձեռքը վերցնել իրենց ճակատագիրը»,- ասված է խմբավորման ուղերձում: Ավելի վաղ ծայրահեղական կազմակերպությունը ներողություն էր խնդրել 1960-ականներին տեղի ունեցած զինված հարձակումների զոհ դարձած հարյուրավոր մարդկանց հարազատներից, անցած տարի էլ պաշտոնապես Իսպանիայի իշխանություններին է հանձնել իր տրամադրության տակ եղած զենքն ու զինամթերքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում