Միջազգային

Տիգրան Սարգսյանը Ն. Նազարբաեւի հետ քննարկել Է ԵԱԲՏԽ-ի առաջիկա նիստի նախապատրաստումը

2 րոպեի ընթերցում

Տիգրան Սարգսյանը Ն. Նազարբաեւի հետ քննարկել Է ԵԱԲՏԽ-ի առաջիկա նիստի նախապատրաստումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը մայիսի 2-ին Աստանայում Ղազախաստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ կայացած հանդիպմանը քննարկել Է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԱԲՏԽ) առաջիկա նիստի նախապատրաստումը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵԱՏՀ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: «Խորհրդի հանձնարարությամբ ես կցանկանայի Ձեզ հետ քննարկել մի քանի մանրամասներ՝ ինչպես ավել արդյունավետորեն անցկացնել Բարձրագույն խորհրդի նիստը, որ հարցերն են առանձնակի ուշադրություն պահանջում, քննարկել ինտեգրման խորացմանը վերաբերող խնդիրները»,-ասել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը: Կողմերն արծարծել են եվրասիական ինտեգրացման հետագա խորացմանը վերաբերող հարցեր:

Նուրսուլթան Նազարբաեւը նշել Է Եվրասիական տնտեսական միության գործունեության բարձր արդյունքները, ինչպես նաեւ Միության նկատմամբ այլ երկրների աճող հետաքրքրությունը: «Անցած 2017 թվականը հաջող Էր: Մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճեց 27 տոկոսով: Մենք մեծ հետաքրքրություն ենք տեսնում մեր միավորման նկատմամբ, այսօր մեզ հետ համագործակցում են 40-ից ավելի երկրներ: Մենք ձեզ հետ հանդիպում ենք ԵԱԲՏԽ-ի գագաթնաժողովի նախօրեին, որի օրակարգի բոլոր կետերը համաձայնեցված են:

Մենք քննարկելու ենք ոչ դյուրին հարցեր, որոնք այդ թվում վերաբերում են պատժամիջոցներին»,-ընդգծել Է Ղրղզստանի նախագահը: Տիգրան Սարգսյանը Նուրսուլթան Նազարբաեւին շնորհավորել Է Ղազախստանի ժողովրդի միասնության օրվա առթիվ եւ բարգավաճում մաղթել հանրապետությանը: ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը նաեւ պետության ղեկավարին տեղեկատվություն Է ներկայացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ընթացիկ գործունեության վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում