Մայիսի 8-ին «Ծառուկյան» դաշինքը կքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 8-ին կայանալիք ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլին ևս «Ծառուկյան» դաշինքը քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Մարիոթ» հյուրանոցում Փաշինյանի հետ կայացած բանակցություններից հետո հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Ծառուկյան» դաշինքը մայիսի 8-ին նույնպես կպաշտպանի ժողովրդի թեկնածուին: Այսօր հաղթանակը ժողովրդինն է, երկրորդ անգամ ևս կողմ ենք քվեարկելու: Մենք ժողովրդի թեկնածուի կողքին ենք»,- հայտարարեց Ծառուկյանը:

Հայաստանը մայիսի 8-ին կունենա վարչապետ, իսկ ՀՀԿ-ն աջակցելու է Խորհրդարանի 1/3 կողմից առաջադրված թեկնածուին. Հանրապետականը սեփական թեկնածու չի առաջադրելու:Այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հայերեն English Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը