Քաղաքականություն

Արմեն Ամիրյանը վայր է դրել ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարի լիազորությունները

1 րոպեի ընթերցում

 Արմեն Ամիրյանը վայր է դրել ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարի լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմեն Ամիրյանը վայր է դրել ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նախարարության մամուլի խոսնակ Ռուզաննա Խաչատրյանը:

Արմեն Ամիրյանը նախարարի պաշտոնում նշանակվել էր 2016թ. սեպտեմբերին: Նա ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից ապրիլի 23-ին հրաժարականի մասին հայտարարելուց և կառավարության հրաժարականից հետո ստանձնել էր նախարարի պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության ձևավորումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում