ՌԱԿ-ը Նիկոլ Փաշինյանին կոչ է անում պայքարը շարունակել սահմանադրական ճանապարհով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռամկավար ազատական կուսակցությունը Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին կոչ է անում Ազգային ժողովում վարչապետի ընտրության քննարկումներից և քվեարկությունից հետո պայքարը շարունակել սահմանադրական ճանապարհով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցությունը վերջին ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Ռամկավար Ազատական Կուսակցութեան Կեդրոնական Վարչութիւնս երէկ մօտէն հետեւեցաւ ՀՀ Ազգային Ժողովին Վարչապետի ընտրութեան համար յատկացուած նիստի մանրամասնութիւններուն:

Այս առիթով ՌԱԿ ողջունած էր ՀՀ Վարչապետի պաշտօնին թեկնածու՝ ԱԺ անդամ Նիկոլ Փաշինեանի խոհեմ քայլը` երկխօսութեան ճամբով եւՀՀ սահամանդրութեան սահմանած օրէնքին, ընթացակարգին ու պետական հաստատութիւններու հովանիին ներքոյ հետապնդելու իր նախաձեռնութիւնը: ԱԺ մէջ երկար քննարկումներէ ետք ու քուէարկութեան որպէս արդիւնք՝ Նիկոլ Փաշինեանի ՀՀ Վարչապետ չընտրուելու հակազդեցութիւնը, ըստ ժողովրդավարութեան ռահվիրա ՌԱԿ-ին, պէտք է շարունակէ մնալ սահմանադրական միջոցներով պայքարի ծիրէն ներսՄԻԱՅՆ:

Ստեղծուած քաղաքական բարդ հանգոյցը դարձեալ փողոց փոխադրելը կրնայ աննախատեսելի ու անհակակշռելի հետեւանքներ ունենալ ու մեր Հայրենիքին ու անոր ժողովուրդին ապահովութիւնը հարցական դարձնել: Բան մը, որուն համար ընդհանրապէս բոլորս պատասխանատու ենք, եւ ի մասնաւորի ներկայ քաղաքական ճգնաժամը դարձեալ փողոց փոխադրելու արկածախնդրութիւնը յանձն առնող կողմը:

Ժամանակը յղի է աննախատեսելի վտանգներով: Մեր ազգային անվտանգութիւնը խնդրոյ առարկայ է այսօր: Ի տես կիրքերու գերլարումի այս մտահոգիչ կացութեան, Ռամկավար Ազատական Կուսակցութեան Կեդրոնական Վարչութիւնս իր աշխարհասփիւռ կառոյցներու անունով ազգային պատասխանատուութեան բարձր գիտակցութեամբ դարձեալ կոչ կ՛ուղղէ ինքնազսպումի, ողջմիտ խոհեմութեան,ու հեռատեսութեան: Մեր փոքրաթիւ ժողովուրդին զաւակներէն իւրաքանչիւրը ազգային արժէք է մեզի համար: Պէտք չէ ի զուր վատնել զայն: Պէտք է գուրգուրալ անոր ուժականութեան եւ ապահովութեան վրայ:

Հետեւաբար կոչ կ՛ուղղենք հայրենի իշխանութեան աւելի եւս ինքնազսպումի ու հանդուրժողականութեան, իսկ ընդդիմութեան, փողոցը ելած եւ չելած հայ ժողովուրդին, Սփիւռքի մէջ ընկերային համացանցով թէ այլ հաղորդամիջոցներով եռացող անհատներուն՝ աւելի եւս չհրահրել կացութիւնը, այլ ընդհակառակը դրականքաթալիսթըլլալ ու քաղաքակիրթ նախապատրաստութեամբ մը՝ համբերութեամբ աջակցիլ սահմանադրական գործընթացին, փրկելու համար Հայրենիքը անխուսափելի քաոսէ ուր ան կ’ուղղուի՝ եթէ տրամաբանութիւնն ու լրջախոհութիւնըլքենմեզի :

Գերագոյն պահն է զգաստացումի ու խոկումի

Ի Դիմաց՝

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ

Սեւակ Յակոբեան Սերխիօ Նահապետեան

Ատենադպիր Ատենապետ

2 Մայիս 2018»:

Հայերեն English

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը