Հասարակական

Գյումրիում ակցիայի մասնակիցները նստացույց են արել Շիրակի մարզպետարանի մուտքի մոտ

1 րոպեի ընթերցում

Գյումրիում ակցիայի մասնակիցները նստացույց են արել Շիրակի մարզպետարանի մուտքի մոտ

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում վաղ առավոտյան մեկնարկել է բողոքի ակցիան: Ցույցի մասնակիցները փակել էին Շիրակի մարզպետարան տանող բոլոր ճանապարհները։ Ակցիայի մասնակիցները նստացույց են արել մարզպետարանի մուտքի մոտ և թույլ չեն տվել, որ մարզպետարանի աշխատակիցները մտնեն կառույց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավելի ուշ, ակցիայի մասնակիցները մտել են Գյումրու քաղաքապետարան՝ պահանջելով աշխատակիցներին միանալ ակցիային:Ակցիայի մասնակիցները պահանջում են Գյումրու քաղաքապետին միանալ իրենց, այլապես իրենք կպահանջեն քաղաքապետի հրաժարականը: Քաղաքում շարունակում է փակ մնալ նաև մարզպետարանը:

Ակցիային են միացել ինչպես ուսումնական հաստատություններ, այնպես էլ մի շարք կազմակերպություններ:

Այս պահին փակ են ինչպես Գյումրի տանող հանրապետական, այդպես էլ միջմարզային մի շարք ճանապարհներ։ Փակ է նաև Գյումրի-Բավրա ճանապարհը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում