Միջազգային մրցույթների դափնեկիր Մայա Աֆրիկյանը մենահամերգ է ունեցել Մոսկվայում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օպերային երգչուհի Մայա Աֆրիկյանի (սոպրանո) «Հոգու լարերին» խորագրով համերգային երեկոյին նրա հետ հանդես է եկել կոնցերտմայստեր, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Լիլիանա Դարբինյանը, ով նաև ասմունքել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 80-ից ավելի երգերի և ռոմանսների հեղինակ Աֆրիկյանը ներկայացրել է հայ պոետների տեքստերով ռուսալեզու, ինչպես նաև հայալեզու ստեղծագործություններ: Հնչել են Սիլվա Կապուտիկյանի, Կորյուն Առաքելյանի, Սվետլանա Հովսեփյանի, Մայա Աֆրիկյանի տեքստերի հիման վրա գրված գործեր:

«Թարգմանել և ռուսերեն ենք հրատարակել «Հույսի ծիածան» երգերի ժողովածուն, որը տասը երգ է ընդգրկում: Վերջիններս էլ հնչեցին երեկոյի ընթացքում: Տեքստերի հեղինակը Կորյուն Առաքելյանն է, երաժշտությունը ես եմ գրել: Համերգի ավարտին ժողովածուն, ինչպես նաև Սվետլանա Հովսեփյանի բանաստեղծություններն ամփոփող գիրքը նվիրեցի Բունինի անվան գրադարանին»,-նշել է Մայա Աֆրիկյանը:

Անդրադառնալով ծրագրին՝ հեղինակ-կատարողը խոսել է նախաձեռնության կարևորության մասին: «Կարծում եմ, որ սա շատ հետաքրքիր ծրագիր էր, քանի որ մենք մեր պոեզիան ներկայացրել ենք ռուս հանդիսատեսին: Այսինքն՝ ռուսներին հասկանալի լեզվով ցուցադրել ենք մեր արվեստը: Իմ երազանքն է, որ այս ծրագիրը ներկայացվի Ռուսաստանի ամբողջ տարածքում»,-հավելել է երգչուհին:

Երեկոյին Ռուսաստանի հայերի միության կողմից Մայա Աֆրիկյանին և Լիլիանա Դարբինյանին հանձնվել են միության մեդալներ:

«Հոգու լարերին» համերգային երեկոն իրականացվել է «Ղրիմի աստղ» միջազգային մրցույթ-փառատոնի կազմակերպիչների հրավերով:

Մայա Աֆրիկյանը 2003 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժինը: Մի շարք համերգներով հանդես է եկել Երևանում, Արցախում, արտերկրում: 2017-ին Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում անցկացված «Ղրիմի աստղ» միջազգային մրցույթ-փառատոնին արժանացել է առաջին կարգի դիպլոմի՝ «Ակադեմիական վոկալ» անվանակարգում, ինչպես նաև ստացել դափնեկրի երկրորդ կարգի դիպլոմ՝ «Հեղինակային երգ» անվանակարգում:

Հայերեն

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին