Քաղաքականություն

Մինչև վարչապետի թեկնածուի քվեարկությունը ՀՀԿ խմբակցության ղեկավարը կհայտարարի խմբակցության որոշումը

2 րոպեի ընթերցում

Մինչև վարչապետի թեկնածուի քվեարկությունը ՀՀԿ խմբակցության ղեկավարը կհայտարարի խմբակցության որոշումը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային Ժողովի փոխնախագահ , ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արձանագրեց, որ ՀՀԿ-ն որպես ժողովրդավարական երկխոսության գնացող քաղաքական ուժ՝ բացահայտ հանդուրժողականության ու համերաշխության գնաց՝ քաղաքական երկխոսություն ծավալելով վարչապետի թեկնածուի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահը նշեց, որ նրանք կքննարկեն և մինչև վարչապետի թեկնածուի քվեարկությունը խմբակցության ղեկավարը կհայտարարի իրենց որոշումը:

«Մենք, ի տարբերություն շատ քաղաքական ուժերի և նաև թիմերի, ոտքի վրա որոշում չենք կայացնում, մենք ամբողջ թիմով կքննարկենք ու մինչև քվեարկությունը խմբակցության ղեկավարը կհայտարարի խմբակցության որոշումը»,- ասաց նա:

Հարցին, թե որոշումը միաձայն կլինի՞, Շարմազանովը պատասխանեց.

«Առաջ չընկնեմ, մենք պայմանավորվել ենք ամբողջությամբ քննարկել և գալ վերջնական հայտարարի: Ինչ որոշում էլ կայացնենք, հիմքում կլինի Արցախի ու ՀՀ անվտանգությունը»:

«Ելք» խմբակցությունն ապրիլի 30-ին Փաշինյանին միաձայն առաջադրել է որպես վարչապետի թեկնածու: Ազգային ժողովի մյուս երեք խմբակցությունները՝ ՀՀԿ, «Ծառուկյան» և ՀՅԴ հայտարարել են թեկնածու չառաջադրելու մասին: Վարչապետի ընտրությունը խորհրդարանում նախատեսված է մայիսի 1-ին: Արդեն կայացել է Փաշինյանի հանդիպումը «Ծառուկյան», ՀՅԴ և ՀՀԿ խմբակցությունների հետ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում