Կարեն Կարապետյանը իրավասու է իրականացնել վարչապետին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության օրենսդրական կարգավորումները երաշխավորում են, որ ցանկացած պարագայում երկրում առկա է գործող կառավարություն, ինչպես նաև վարչապետի բոլոր լիազորություններով օժտված անձ:Այս մասին«Արմենպրես»-ին ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:

«Եթե այդպիսի կարգավորումներ չլինեին, դա կլիներ աններելի սխալ, որը հարցականի տակ կդներ երկրի նորմալ կենսագործունեությունը, պաշտպանունակությունն ու անվտանգությունը: Իսկ օրենսդրական կարգավորումները հետևյալն են` կառավարության հրաժարականի դեպքում կառավարության անդամները, այդ թվում փոխվարչապետերը, Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը»,-պարզաբանեց Հարությունյանը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասության համաձայն՝ փոխվարչապետներից մեկը վարչապետի սահմանած կարգով փոխարինում է վարչապետին նրա բացակայության ժամանակ:

Սահմանադրական այս կարգավորումներին համահունչ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ և 14-րդ մասերով սահմանվել են վարչապետի բացակայության տարբեր դեպքեր, այդ թվում՝ վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքերում վարչապետին փոխարինելուն վերաբերող իրավակարգավորումները:

Վարչապետի հրաժարականի հետևանքով առաջացել է վարչապետի լիազորությունների կատարման անհնարինություն, ինչն օրենքով սահմանված կարգով ամրագրվել է 2018 թվականի ապրիլի 23-ին կառավարության անդամների երկու երրորդով ընդունված թիվ 470-Ա որոշմամբ: Այս պարագայում, համաձայն վարչապետի 2018 թվականի ապրիլի 21-ի N 412-Լ որոշման՝ վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը՝ իրականացնելով վարչապետի՝ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր լիազորությունները:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ին հրավիրված հանրահավաքում հայտարարել էր. «Վարչապետի հրաժարականի պարագայում չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, հետևաբար Կարեն Կարապետյանը ոչ թե վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է, այլ առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար»:

Հայերեն English Русский

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել