Նիդերլանդները կարող է երկու հայ երեխայի արտաքսել Հայաստան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքի դատարանի որոշմամբ՝ երկու հայ երեխաներ Լիլին (11 տարեկան) և Հովիկը (12 տարեկան) կարող են արտաքսվել իրենց մոր հայրենիք՝ Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Dutch News-ը:

Երեխաներին և նրանց մորը՝ Արմինա Համբարձումյանին արտաքսելու մասին որոշումը կայացվել էր դեռևս 2017 թվականին: Օգոստոսին նրանց մայրը Հայաստան ուղարկվելուց առաջ երեխաներին ուղարկել էր անհայտ մի վայր:

Նրանք գտնվել էին մեկ շաբաթ անց և պահվում էին փախստական երեխաների խնամքով զբաղվող անկախ կենտրոնի կողմից:

Ուտրեխտի դատարանը բավարարել է արդարադատության նախկին նախարար Կլաաս Դիյկոֆի որոշումը՝ երեխաներին չշնորհելու բնակության թույլտվություն «ժամանակավոր մարդասիրական հիմքերի» վրա:

Նշվում է, որ երեխաները ծնվել են Ռուսաստանում և շուրջ 9 տարի բնակվել են Նիդերլանդներում, նրանք երբեք չեն ապրել Հայաստանում ու անգամ չգիտեն հայերեն: Այդուհանդերձ, նրանք չեն ստացել կառավարության կողմից փախստականներին տրվող համաներումը: Երեխաների պաշտպանության Raad voor de Kinderbescherming խորհրդից հայտնել են, որ ակնկալվում է, որ երեխաների մայրն ի վիճակի կլինի խնամել նրանց:

Հայերեն English Русский

Շիրակի մարզպետը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Արագ աճ, որակյալ զարգացում. Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշները

ՀՀ ԿԲ նախագահը հիմնավորել է քաղաքականության տոկոսադրույքի բարձրացումը 0.25 տոկոսային կետով

Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Միավորելով խոհանոցն ու մշակույթը. Խաչիկ գյուղում կանցկացվի Գաթայի փառատոնը

Եթե ՌԴ-ն ցանկանում է դուրս բերել 102-րդ ռազմաբազան, պետք է հայտարարի դրա մասին. ԱԺ նախագահի տեղակալ

Սաուդյան Արաբիան և Եմենը ԱՄՆ-ից օգնություն են խնդրել հութիների հարձակումների պատճառով. POLITICO

Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա ամերիկյան թիմում

ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանել է, որ տիեզերքում զենք է տեղակայել

Գերմանիան լրացուցիչ 1 միլիոն եվրո կտրամադրի Ուկրաինային՝ ատոմակայանների անվտանգության ապահովման համար. DPA