Եվրոպայի երկրները եւ ԱՄՆ-ը համաձայնեցրել են իրանական միջուկային գործարքի պահպանման պայմանները. SZ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներն ԱՄՆ-ի իշխանությունների հետ համաձայնեցրել են այն պայմանները, որոնց կատարման դեպքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կհամաձայնի երկարաձգել Վաշինգտոնի մասնակցությունը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի լույս 24-ի գիշերը հայտնել Է Süddeutsche Zeitungթերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ:

«Բանակցությունների հինգ փուլից հետո եվրոպական եւ ամերիկյան կողմերը համաձայնել են, որ անհրաժեշտ Է Իրանին նոր պատժամիջոցներով սպառնալ նրա հրթիռային փորձարկումների եւ ագրեսիվ տարածաշրջանային քաղաքականության պատճառով: Միջուկային գործարքի վերաբերյալ համաձայնագիրը պետք Է մնա նախկինը, բայց դրա առանձին դրույթներ մեկնաբանվելու են նորովի»,-գրում Է հրատարակությունը: Երկրների միջեւ ձեռք բերված համաձայնությունը բաղկացած Է չորս կետից եւ ներառում Է միջուկային գործարքի ավարտման ժամկետը, Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության տեսուչների լիազորությունների շրջանակը, Իրանի հրթիռային ծրագրերը, ինչպես նաեւ Եմենում, Իրաքում, Սիրիայում եւ Լիբանանում Թեհրանի ազդեցության գոտիները: Համաձայնագրում ընդգծվում Է, որ նույնիսկ ԳՀՀԾ-ի գործողության ավարտվելուց հետո Իրանը պարտավոր Է լինելու հրաժարվել միջուկային ծրագրի զարգացումից: Ինչպես նշում Է SՖddeutsche Zeitung-ը, արեւմտյան երկրների միջեւ բանակցությունները դեռեւս ավարտված չեն, սակայն եվրոպական երկրները պայմանավորվել են, որ չեն հետեւի ԱՄՆ-ին, եթե Թրամփը որոշի դուրս գալ միջուկային գործարքից:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում:

Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում Է այդ համաձայնագիրը եւ սպառնում Է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար: Համաձայնագրի վերանայման դեմ վճռականորեն հանդես են գալիս Ռուսաստանը եւ Չինաստանը: Իրանը պնդում Է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները վերանայման ենթակա չեն: ՄԱԳԱՏԷ-ն, որն ստուգում Է Թեհրանի կողմից ԳՀՀԾ-ի պայմանների կատարումը, հաստատում Է, որ Իրանի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է

Այս հաղթանակը մեզ համար շատ արժեքավոր է. Մանուել Տուլիպա

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական․ Երևանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բաստիլի գրավման օրը

Թրամփը պատմել է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու որոշումից հրաժարվելու պատճառի մասին

Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը

Փրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Կինոն բռնեց իմ ձեռքն ու կյանքիս ընկերը դարձավ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կինոռեժիսոր Մարկ Քազընսը հանդիպեց երկրպագուների հետ

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ