Միջազգային

Մեդվեդեւը ԱԱԳ-ի մասին ժամանակավոր համաձայնագիր ստորագրեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ

1 րոպեի ընթերցում

Մեդվեդեւը ԱԱԳ-ի մասին ժամանակավոր համաձայնագիր ստորագրեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը քառամյա ժամկետով ժամանակավոր համաձայնագիր Է ստորագրել Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 24-ին հայտնել Է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը:

«Համաձայնագիրը ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորում Է նախատեսում ապրանքների սահմանափակ անվանացանկի շուրջ: ԵԱՏՄ-ն իրանական կողմին տարիֆային զիջումներ կտրամադրի ԵԱՏՄ-ի արտաքին տնտեսական գործունեության, ապրանքային նոմենկլատուրայի 502 կոդերի գծով»,-ասված Է կառավարության 2018 թվականի ապրիլի 23-ի կարգադրության մեջ:

Նախագիծը պատրաստվել Է ազատ առեւտրի գոտու ստեղծման տանող ժամանակավոր համաձայնագրի կնքման վերաբերյալ Իրանի հետ բանակցություններ սկսելու շուրջ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի նիստի արդյունքներով եւ հաստատվել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 7-ի նիստում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում