Տարածաշրջանային

Ստամբուլում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին ոգեկոչման արարողություններ տեղի կունենան Ստամբուլում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Միջոցառումները կկազմակերպվեն Մարդու իրավունքների ընկերության «Ընդդեմ ռասիզմի և խտրականության» հանձնաժողովի կողմից:

Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս հիշատակի արարողությունները կմեկնարկեն Սուլթանահմեթի հրապարակում, որտեղից հավաքվածները կշարժվեն դեպի Հայդարփաշայի կայարան, որտեղ Հայոց ցեղասպանության ժամանակ տարել էին հայ մտավորականներին:

Բացի այդ, Շիշլիի հայկական գերեզմանատանը կոգեկոչեն 2011 թվականի ապրիլի 24-ին թուրքական բանակում սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչըի հիշատակը, իսկ 19:15-ին բոլորը կհավաքվեն կենտրոնական Բեյօղլու թաղամասիԹյունել հրապարակում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում