Սթիվեն Սփիլբերգը կնկարահանի «Սեւ Ճուռակ» արկածային ֆիլմը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգն իր կարիերայի ընթացքում առաջին ֆիլմն Է նկարահանելու գերհերոսի մասին: Դա լինելու Է «Սեւ Ճուռակ» սուրսյուժետային արկածային կինոնկարը՝ DC Universe Online դերային առցանց-խաղի մոտիվներով, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:

Սփիլբերգին հատկացվում Է ռեժիսորի դերը, ասել Է Warner Bros. կինոընկերության տնօրենների խորհրդի նախագահ Թոբի Էմերիկը: «Մենք հպարտ ենք, որ մասնակցել ենք Սփիլբերգի՝ ժամանակի առումով վերջին՝ «Թող պատրաստվի առաջին խաղացողը» հիթի արտադրությանը, եւ սաստիկ հուզվում ենք այն բանից, որ մենք պետք Է նրա հետ միասին նոր սուրսյուժետային ֆիլմ նկարահանենք: Մենք անհամբեր սպասում ենք, թե ինչ նոր գաղափարներ նա կմատուցի՝ համաշխարհային լսարանին ներկայացնելով «Սեւ Ճուռակը»»,-նշել Է Էմերիկը:

Նոր ֆիլմի սցենարը վստահված Է Դեւիդ Քեփին՝ այնպիսի հասութաբեր կինոնկարների սցենարների հեղինակին, ինչպիսիք են «Յուրայի ժամանակաշրջանի բնայգին» (1993 թ.), «Յուրայի ժամանակաշրջանի բնայգին 2. Մոռացված աշխարհ» (1997 թ), «Աշխարհների պատերազմը» (2005 թ.) եւ «Ինդիանա Ջոնսը եւ Բյուրեղապակե գանգի թագավորությունը» (2008 թ.) ժապավենները: Օրերս հաղորդվել Է, որ Սթիվեն Սփիլբերգն ամրապնդել Է առեւտրային առումով բոլոր ժամանակների ամենահաջողակ կինեմատոգրաֆիստի իր հռչակը՝ դառնալով առաջին ռեժիսորը, որի ֆիլմերի միագումար դրամական մուտքերը համաշխարհային վարձույթում հաղթահարել են 10 մլրդ դոլարի նշագիծը: Այդ ռեկորդի սահմանման գործում կարեւոր դեր Է խաղացել Սփիլբերգի վերջին՝ «Թող նախապատրաստվի առաջին խաղացողը» (2018 թ.) ժապավենը:

Մարտ ամսին թողարկված կինոնկարն արդեն ավելի քան 475 մլն դոլար Է հավաքել ամբողջ աշխարհի վարձույթում: Հաշվի առնելով այս ցուցանիշը՝ ամերիկացու բոլոր ֆիլմերի ընդհանուր դրամարկղային մուտքերը կազմել են 10,4 մլրդ դոլար:

Ռեժիսորի՝ առեւտրային առումով ամենահաջողակ ժապավենը համարվում Է «Յուրայի ժամանակաշրջանի բնայգին» (1993 թ.) ֆիլմը, որը հավաքել Է 983,8 մլն դոլար: Դրան հաջորդում են «Ինդիանա Ջոնսը եւ Բյուրեղապակե գանգի թագավորությունը» (2008 թ.) եւ «Այլմոլորակայինը» (1982 թ.) կինոնկարները, որոնք համապատասխանաբար վաստակել են 786,6 մլն դոլար եւ 717 մլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ