Միջազգային

ԱՄՆ-ի Սենատում կարող են թույլատրել նորածինների բերել նիստերին. Politico

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի Սենատում կարող են թույլատրել նորածինների բերել նիստերին. Politico

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի քննարկմանն Է ներկայացվել մի բանաձեւ, որի ընդունումը վերին պալատի անդամներին թույլ կտա անհրաժեշտության դեպքում նրա նիստերին գալ իրենց նորածին երեխաների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է Politico հրատարակությունը, որպես հեղինակ Է հանդես եկել Իլինոյսի նահանգից սենատոր-դեմոկրատ Թեմմի Դաքուորթը, որը դրա համար անձնական դրդապատճառ Է ունեցել: Ապրիլի 9-ին սենատորը դուստր Է ունեցել, որին անվանում են Մեյլի Փիռլ Բոուլսբի: Առաջիկա երեք ամսվա համար օրենսդիրը պլանավորում Է արձակուրդ վերցնել երեխային խնամելու համար:

Ընդսմին Դաքուորթն ավելի վաղ հայտարարել Է, որ, այդուամենայնիվ, պատրաստվում Է կարեւոր օրինագծերի շուրջ քվեարկությունների ժամանակ կամ երբ իր ներկայությունն անհրաժեշտ Է կուսակիցներին, հայտնվել Սենատում: Բայց նա չի կարող երկար ժամանակ մենակ թողնել դստերը: «Ես չեմ կարող առաջին երեք ամիսներին երկար ժամանակով հեռու գտնվել իմ նորածին երեխայից»,-ասել Է նա լրագրողներին: Դա Էլ հենց օրենսդրին դրդել Է բանաձեւի նախագիծ ներկայացնել հին կանոնի չեղարկման վերաբերյալ, որը սենատորներին արգելում Է նիստերին գալ իրենց երեխաների հետ:

Դաուքորթի կարծիքով՝ այժմ այն միայն խանգարում Է աշխատել պալատի՝ ծնող դարձած անդամներին: Նա առաջարկում Է թույլատրել մեկ տարեկանից փոքր երեխաների ներկայությունը դահլիճում քվեարկությունների ժամանակ, որոնք հաճախ ձգձգվում են, քանի որ սենատորները չեն քվեարկում միաժամանակ, այլ իրենց որոշման մասին նիստերի քարտուղարներին ծանուցում են յուրաքանչյուրն առանձին: 50-ամյա Դաքուորթը ամերիկացի քաղաքական ու հասարակական գործիչ Է, իրաքյան պատերազմի վետերան: Իր բանակային կարիերան նա սկսել Է ԱՄՆ-ի Ազգային գվարդիայում՝ ավարտելով օդաչուական ուսումնարանը եւ դառնալով օդաչու:

2004 թվականի նոյեմբերի 12-ին նրա ուղղաթիռը խփվել Է, ինչի հետեւանքով Դաքուորթը կորցրել Է զույգ ոտքերը եւ այն ժամանավանից տեղաշարժվում Է պրոթեզների օգնությամբ, իսկ երբեմն Էլ՝ հաշմանդամի սայլակով: 2013-ից մինչեւ 2016 թվականը նա Ներկայացուցիչների պալատի անդամ Էր, իսկ 2016 թվականին ընտրվել Է Սենատում՝ դառնալով առաջին սենատորը, որը երեխա Է ծնել իր լիազորությունների կատարման ժամանակաշրջանում: Politico-ի աղբյուրները նշում են, որ Սենատը, հավանաբար, կպաշտպանի այդ նախաձեռնությունը, թեեւ պալատի կանոնակարգն ու կանոնադրությունը խիստ հազվադեպ են փոխվում:

Այսպես, 1997 թվականին սենատորներին մերժել են նիստերի ընթացքում օգտվել նոութբուքերից: Միեւնույն ժամանակ Կոնգրեսի առանձին անդամներ գիշերելու են մնում իրենց աշխատասենյակներում՝ դրանով իսկ հարուցելով իրենց գործընկերների վրդովմունքը: Այդ կապակցությամբ վերջերս մի խումբ կոնգրեսականներ դիմել են Ներկայացուցիչների պալատի Էթիկայի կոմիտեին՝ կոչ անելով կասեցնել այդ պրակտիկան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Իսրայելի նախագահն ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է Լիբանանի և Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը

Միջազգային

Իսրայելի նախագահն ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է Լիբանանի և Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը

Ֆրանսիայում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը

Միջազգային

Ֆրանսիայում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում