ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Արեւելյան Ղութայի Դումա քաղաքում բախումներ են ընթանում Ազգային գվարդիայի կառավարական ջոկատների եւ զինյալների միջեւ. կան զոհեր եւ վիրավորներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իրադարձությունների վայրից հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը: Բախումներն սկսվել են Էր-Ռահմանի թաղամասում: Տեղի բնակիչների խոսքով՝ այնտեղ գտնվող շենքերից մեկում նախքան քաղաքի ազատագրվելը տեղավորված Էր զինյալների խոշոր զինանոցը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ ապրիլի 13-ին ամբողջությամբ ավարտվել Է զինյալների դուրսբերումը Դումայից, ընդամենն այնտեղից դուրս են բերվել 21 հազարից ավելի զինյալներ եւ նրանց ընտանիքի անդամներ:
Ապրիլի 16-ին այս քաղաքում պետք Է աշխատանքն սկսեն ՔԶԱԿ-ի փորձագետները, որոնք հատուկ Սիրիա են ժամանել ապրիլի 7-ին Դումայում տեղի ունեցած միջադեպի հետաքննություն անցկացնելու նպատակով, որտեղ, ըստ որոշ պնդումների, կիրառվել Է քիմիական զենք: