Տարածաշրջանային

Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազան չի օգտագործվել Սիրիայի դեմ հարձակումների ժամանակ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազան չի օգտագործվել Սիրիայի դեմ հարձակումների ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի տարածքը հրթիռակոծելու ժամանակ թուրքական Ինջիրլիքի ռազմաբազան չի օգտագործվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բոզդաղը գրառում է կատարել թվիթերյան միկրոբլոգում:

«Սիրիայում օբյեկտների վրա ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հարձակումից առաջ նախագահներ Էրդողանի և Թրամփի հանձնարարականներով զրուցել են ԱՄՆ և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը: Թուրքիան հարձակումից առաջ տեղեկացվել է այդ մասին: Հարձակման ժամանակ Ինջիրլիքի ռազմաբազան չի օգտագործվել»,- գրել է փոխվարչապետը:

Բոզդաղը հայտնել է նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում զարգացումների վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հետ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում