ԱՄՆ-ը Թուրքիային իր հրթիռային համալիրներն Է առաջարկել ռուսականի փոխարեն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը Թուքիային սպառազինության իր համակարգերն Է առաջարկել որպես ռուսական զենիթային համալիրների այլընտրանք: Այս մասին, ինչպես գրել Է ՌԻԱ Նովոստին, հայտնել Է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ ամերիկյան հրթիռային համալիրների գնումը թուրքական կողմին թույլ կտա ստանալ ՆԱՏՕ-ի ստանդարտների հետ համատեղելի համակարգեր: «Իսկ այժմ տեղի Է ունենում այն, որ նույն շրջան են մտցվում հակահրթիռային պաշտպանության անհամատեղելի համակարգեր: Եվ դա հազիվ թե լավագույնս համապատասխանի ՆԱՏՕ-ի շահերին»,- նշել Է Մեթիսը:
Ապրիլի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաստել Է ռուսական Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու իր երկրի վճռականությունը, չնայած Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներին: Ապրիլի 4-ին հաղորդվել Էր, որ Թուրքիային Ս-400 «Տրիումֆի» մատակարարումները կարագացվեն, նոր ժամկետ Է սահմանվել 2019 թվականի հուլիսը: