ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատանի դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովան «Ատգեն Արմենյան» հիմնադրամի կողմից արժանացել է կրթաթոշակի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 11-ամյա դաշնակահարուհուն հիմնադրամը կօժանդակի տարիներ շարունակ: «Ես անչափ շնորհակալ եմ և խորին երախտագիտությունս եմ հայտնում հիմնադրամին և «Կանանց երաժշտական միամսյակ» նախաձեռնությանը»,-ասաց նա:
Ջավախքցի Անահիտը շատ մրցույթների և փառատոնների մրցանակակիր է: Անցյալ տարվա դեկտեմբերին նա ելույթով հանդես է եկել Փարիզի Նապոլեոն Բոնապարտի դահլիճում անցկացված համերգում, որտեղ արժանացել է բարձր գնահատականի:
Ներկայումս աղջիկն աշխատում է UNESCO-ի դափնեկիր, աշխարհահռչակ դաշնակահարուհի Էլիսո Բոլքվաձեի հետ: Ապրիլին Անահիտ Ստելմաշովան ելույթ կունենա Թբիլիսիի սիմֆոնիկ նվագախմբի հետ:
Music of Armenia-ինախաձեռնությամբ անցկացվող «Կանանց երաժշտականմիամսյակ»-ը,որն իրենից ներկայացնումէ հայկին-երաժիշտներինևնրանցարվեստիննվիրվածմեկամիս տևողությամբ ամենամյա ծրագիր, մեծարում է ողջ աշխարհով մեկ բնակվող հայ կին–երաժիշտներին` խթանելով նրանց արվեստը և քաջալերելով տաղանդավոր երաժիշտների հաջորդ սերնդին: