Քաղաքականություն

Սա գործընկերային պահվածք չէր. Մանե Թանդիլյանը՝ ԱԺ նիստերի դահլիճում ՔՊ-ն ներկայացնող պատգամավորների ակցիայի մասին

1 րոպեի ընթերցում

Սա գործընկերային պահվածք չէր. Մանե Թանդիլյանը՝ ԱԺ նիստերի դահլիճում ՔՊ-ն ներկայացնող պատգամավորների ակցիայի մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցությազն անդամ Մանե Թանդիլյանին չի գոհացնում այն, որ «Ելք» խմբակցության ՔՊ-ական պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը խորհրդարանի նիստերի դահլիճում ակցիայի մասին իրենց տեղյակ չեն պահել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Մանե Թանդիլյանն ընդգծեց, որ դա գործընկերային պահվածք չէ:

«Ես շատ ավելի կողջունեի այս քայլը, եթե այն քննարկված լիներ: Դահլիճում հեգնական արտահայտություններ հնչեցին ու ես գործընկեր պատգամավորներին կոչ արեցի չհեգնել ու հարգանքով մոտենալ։ Այդքանը, բայց մենք այստեղ գործընկերներ ենք, և լավ կլիներ, որ դա քննարկվեր գործընկերների հետ։ Սա գործընկերային վերաբերմունք չէր։ Մենք պետք է դահլիճում անակնկալի չգանք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Թանդիլյանը:

Ազգային ժողովում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենսդրական փաթեթի քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը խորհրդարանի նիստերի դահլիճում գունավոր ծուխ արձակող հրավառվող նյութեր վառեցին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում