Միջազգային

Ֆրանսիայում մեկ տարում առաջին անգամ ապաստան տրամադրելու ավելի քան 100 հազար դիմում Է տրվել

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում մեկ տարում առաջին անգամ ապաստան տրամադրելու ավելի քան 100 հազար դիմում Է տրվել

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում 2017 թվականին ապաստան տրամադրելու խնդրագրերի թիվն առաջին անգամ գերազանցել Է 100 հազարը: Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, այս տվյալները ներկայացված են Ֆրանսիայի Փախստականների եւ ապատրիդների պաշտպանության գերատեսչության (OFPRA)՝ ապրիլի 9-ին հրապարակված ամենամյա հաշվետվության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«2017 թվականին ապաստան տրամադրելու խնդրագրերի թվաքանակը շարունակել Է աճել ավելի նկատելիորեն, քան 2016 թվականին, երբ 7,1 տոկոս աճ Էր դիտվել: 2017 թվականին խնդրագրերի թվաքանակը հասել Է 100 հազար 755-ի, այսինքն՝ աճել Է 17,5 տոկոսով (2016 թվականի համեմատությամբ)»,-ասված Է զեկույցում: Վիճակագրության համաձայն, որը բերված Է փաստաթղթում, մինչ այժմ OFPRA-ում մեկ տարվա ընթացքում ոչ մի անգամ չի գրանցվել փախստականի կարգավիճակ տրամադրելու 100 հազար դիմում:

Այս վիճակագրությունը վարում են 1981 թվականից: Դիմումների քննարկումից հետո 23 հազար 958 մարդ կամ խնդրողների 27,2 տոկոսը դրական պատասխան Է ստացել եւ փախստականի կարգավիճակով դրվել գերատեսչության պաշտպանության ներքո: 2016 թվականին OFPRA-ում բավարարել Էին ապաստան փնտրողների 28,8 տոկոսի խնդրանքը:

Գերատեսչությունում ներկայիս նվազումը բացատրում են նրանով, որ Ֆրանսիայում ապաստան փնտրող ավելի ու ավելի շատ միգրանտներ հայտնվում են ոչ թե հարկադիր վերաբնակների, այլ տնտեսական միգրանտների կատեգորիայում, ինչի կապակցությամբ նրանց մերժումով են պատասխանում: Ապաստան հայցողների ծագման հիմնական երկիրը դարձել Է Ալբանիան. այս պետության քաղաքացիներից ստացվել Է ընդհանուր առմամբ 12 հազար 131 դիմում, ինչը 60 տոկոսով ավելի Է, քան մեկ տարի առաջ: Նրան հաջորդում են Աֆղանստանը (6671), Սիրիան (5824), Հայիթին (5744), Սուդանը (4823):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում