Արա Բաբլոյանն ընդունել է Քաթարի Պետության խորհրդարանի փոխնախագահին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ապրիլի 9-ին ընդունել է Քաթարի Պետության Խորհրդակցական խորհրդի փոխնախագահ Մուհամմադ ալ-Սուլեյթիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նորանշանակ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան այցելելու համար:

ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ փոխնախագահի այցը կնպաստի երկու երկրների հարաբերությունների խորացմանը եւ ամրապնդմանը:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է 2017 թվականի մայիսին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Քաթար, որը շրջադարձային նշանակություն է ունեցել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար:

Արա Բաբլոյանն անդրադարձել է միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը եւ խորհրդարանական բարեկամական խմբերի ձեւավորման անհրաժեշտությանը:

Զբոսաշրջության եւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է ՀՀ կառավարության՝ նախորդ տարվա հունիսի որոշմամբ Քաթարի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ազատականացումը:

Արա Բաբլոյանն իր մտահոգությունն է հայտնել Քաթարի Պետության շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ եւ հույս հայտնել, որ հարցը կլուծվի դիվանագիտական ճանապարհով:

Մուհամմադ ալ-Սուլեյթին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստան են այցելել Քաթարի էմիրի շնորհավորանքները ՀՀ նորանշանակ նախագահին փոխանցելու համար: Ալ-Սուլեյթիի խոսքով՝ Քաթարում բարձր են գնահատում հայերին եւ Հայաստանը՝ ելնելով տարածաշրջանում հայկական համայնքի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքից:

Փոխնախագահը փաստել է, որ ակնհայտ է երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը եւ փոխըմբռնման մթնոլորտի ստեղծումը, որը հնարավորություն կտա զարգացնելու համագործակցությունը տարբեր բնագավառներում:

Մուհամմադ ալ Սուլեյթին ՀՀ ԱԺ նախագահին տեղեկացրել է, որ առաջիկայում կավարտվեն միջխորհրդարանական բարեկամական հանձնաժողովների ձեւավորման աշխատանքները եւ հույս հայտնել, որ դա լրացուցիչ ազդակ կդառնա միջխորհրդարանական գործակցության խորացման համար:

Քաթարի Պետության Խորհրդակցական խորհրդի փոխնախագահը հայ ժողովրդին մաղթել է հաջողություն եւ առաջընթաց:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Քաթարի Պետության Խորհրդակցական խորհրդի նախագահին հրավիրել է Հայաստան:

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը