Միջազգային

Նիգերիայի բանակը գրեթե 150 պատանդների Է ազատել «Բոքո հարամի» գերությունից

1 րոպեի ընթերցում

Նիգերիայի բանակը  գրեթե 150 պատանդների Է ազատել «Բոքո հարամի» գերությունից

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիայի բանակը հայտնել Է «Բոքո հարամ» արմատական իսլամիստական խմբավորման դեմ իրականացված գործողության ընթացքում 149 պատանդների ազատման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին գրել Է Premium Times հրատարակությունը: Բանակն ազատել Է 54 կանանց եւ 95 երեխաների, նրանց անհրաժեշտ բուժօգնություն Է ցուցաբերվել:

Գործողության ընթացքում բանակը ոչնչացրել Է երեք զինյալների, եւս հինգին գերի են բռնել: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ զինյալների գերությունից ազատված 105 նիգերիացի դպրոցական աղջիկներ վերադարձել են իրենց ընտանիքներ: Փետրվարին հայտնի Էր դարձել, որ խմբավորման զինյալները դպրոցի հարյուրից ավելի աշակերտուհիների Էին առեւանգել Նիգերիայի Յոբեի նահանգում:

Նիգերիայում գործող «Բոքո հարամ» արմատական իսլամիստական խմբավորումը հանդես Է գալիս կրթության արեւմտյան մոդելի դեմ եւ ձգտում Է հասնել ամբողջ երկրում շարիաթի նորմերի հաստատման: Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ «Բոքո հարամի» զինյալների բռնարարքների հետեւանքով ութ տարվա ընթացքում զոհվել Է շուրջ 20 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում