Պաշտոնական

Արա Բաբլոյանը ներկա է գտնվել ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ-մանկաբույժի հուշատախտակի բացմանը

2 րոպեի ընթերցում

Արա Բաբլոյանը ներկա է գտնվել ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ-մանկաբույժի հուշատախտակի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ապրիլի 7-ին ներկա է գտնվել ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ-մանկաբույժ Իզաբելլա Դավթյանի եւ նրա ամուսնու՝ ՀԽՍՀ վաստակավոր շինարար Վասակ Խաչիկյանի, հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Ողջունելով ներկաներին` խորհրդարանի ղեկավարն անգնահատելի է համարել Իզաբելլա Դավթյանի դերը մանկաբուժության բնագավառում: «Նա իր ամբողջ կյանքը նվիրել է երեխաների առողջությանը: Անվանի բժիշկն իր գործընկերների հետ կարողացել է նվազեցնել մանկական մահացությունը,որի մակարդակնայդ տարիներին բավականին բարձր էր»,- նշել է Արա Բաբլոյանը: Ըստ ՀՀ ԱԺ նախագահի` բժիշկներն այսօր էլ շարունակում են նրա սկսած գործը:

Վասակ Խաչիկյանի գործընկերները բարձր են գնահատել վաստակաշատ շինարարի` ոլորտում ունեցած ավանդը: Հայտնի ամուսինների դուստրը` Աիդա Խաչիկյանը, իր շնորհակալությունն է հայտնել նման նախաձեռնության համար:

Հուշատախտակի բացման պատիվը վերապահվել է նրանց թոռանը՝ Էմիլ Վարդապետյանին:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, բուժաշխատողներ, շինարարներ, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում