ՀՀ Նախագահը շնորհավորել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին ծննդյան օրվա առթիվ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել նրան ծննդյան օրվա առթիվ:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: