Միջազգային

Սեբաստյան Կուրցը բացատրել Է Ավստրիայից ռուս դիվանագետներին արտաքսելու մերժումը

1 րոպեի ընթերցում

Սեբաստյան Կուրցը բացատրել Է Ավստրիայից ռուս դիվանագետներին արտաքսելու մերժումը

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննան հրաժարվել Է արտաքսել ռուս դիվանագետներին, որովհետեւ ավանդաբար լավ հարաբերություններ Է պահպանում Ռուսաստանի հետ: Այս մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, Plus 4 հեռուստաալիքի եթերում հայտարարել Է Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրամիության երկրների մեկ երրորդը չարտաքսեց ռուս դիվանագետներին, եւ մենք նրանց թվում ենք: Ես արտաքին գործերի նախարարի հետ որոշում ընդունեցի չանել դա, որոհվետեւ մենք ավանդաբար լավ հարաբերություններ ենք պահպանում Ռուսաստանի հետ, չեզոք երկիր ենք եւ կենտրոնակայան ենք հանդիսանում միջազգային բազմաթիվ կազմակերպությունների համար, ինչպիսիք են ՄԱԿ-ը կամ ԵԱՀԿ-ն»,- ասել Է քաղաքական գործիչը: Կուրցը հիշեցրել Է, որ Ավստրիան՝ որպես Եվրամիության անդամ, հանրակցության անդամ մյուս երկրների հետ պաշտպանել Է կոնսուլտացիաների համար Մոսկվայից ԵՄ-ի դեսպանի հետկանչումը Բրյուսել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում