Կառավարությունը նպատակային սուբվենցիաները համայնքներին հատկացվելու է ըստ տեղեկատվական շտեմարանների տվյալների

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչական տվյալների հավաքագրման և մուտքագրման աշխատանքների վերաբերյալ ապրիլի 4-ին կայացած աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՏԿԶ նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը, փոխմարզպետներ, մարզպետարանների զարգացման ծրագրերի ստորաբաժանումների ղեկավարներ, համայնքների տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Փոխնախարար Վ. Կարապետյանը մասնակիցներին ներկայացրել է վարչական տվյալների շտեմարանի օրինակելի ձևը, դրա ընդհանրական բովանդակությունը, անհրաժեշտ չափորոշիչների բավարարման պայմաններն ու բնութագրիչները։

Իր հերթին Վ. Տերտերյանը, կարևորելով շտեմարանի ստեղծման անհրաժեշտությունը, նշել է. «Կառավարությունն այսուհետ համայնքներին տրամադրվող նպատակային սուբվենցիաները հատկացնելու է տեղեկատվական շտեմարաններում արտացոլված տվյալների հենքի հիման վրա։ Վարչական տվյալների շտեմարանը իրենից ներկայացնում է համայնքների ընդլայնված անձնագիր, որի միջոցով կատարվելու են ծրագրերի գնահատում, նպատակային վերլուծություն, ինչի արդյունքում էլ իրականացվելու է ֆինանսավորումը։ Արդեն հաջորդ տարի սուբվենցիաների տրամադրման նոր կարգը դառնալու է ունիվերսալ և վերածվելու է բյուջետային գործընթացի բաղադրիչի, ինչն էլ իր հերթին մեզանից պահանջում է խնամքով կազմված վարչական տվյալների շտեմարան»։ Փոխնախարարը նաև հավելել է, որ վարչական տվյալների հավաքագրման շտեմարանը կառուցված է նույնատիպ գաղափարների, մոտեցումների, նույնատիպ մեթոդաբանության և չափորոշիչների տրամաբանությամբ։

Հանդիպման ընթացքում ակտիվ քննարկումներ են ծավալվել ինչպես համայնքների առանձնահատկությամբ պայմանավորված շտեմարանի լրացման յուրահատկությունների, այնպես էլ սուբվենցիաների տրամադրման ընթացքում առաջացող բարդությունների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ»։

Հայերեն

Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցեր

Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալության

Փեզեշքիանը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հակամարտության համար մեղադրել է ԱՄՆ-ին՝ հերքելով Իրանի միջուկային հավակնությունները

Արկադի Դումիկյանի և Գոհար Ավետիսյանի դեբյուտը՝ կինոյում. «Մեկ in մեկ» կատակերգությունն արդեն երևանյան մեծ էկրաններին է

ՀՀ ԱԺ նախագահն ու Լիտվայի դեսպանը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Գուտերեշը և Լավրովը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը և դրա գլոբալ հետևանքները

Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից Էրդողանին մեղադրել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

Բժիշկների անհատական լիցենզավորման կարգը, սպասվող փոփոխությունները

Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել