Ջազի միջազգային օրը կնշվի մեծ համերգային ծրագրով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ջազի երկրպագուներին մեծ տոն է սպասվում: Ապրիլի 30-ին` Ջազի միջազգային օրը, Երևանում ելույթ կունենան ինչպես հայ, այնպես էլ օտարազգի հայտնի ջազմեններ: Այս մասին «Իրավունք» թերթի «Ուղիղ կապ» նախագծում հայտնեց Երևանի քաղաքապետարանիաշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:

«Այս տարի լրանում է նաև հայկական ջազի 80-ամյակը: Ուստի Գաֆեսճեան արվեստի կենտրոնի տարածքումգեղեցիկ համերգ է անցկացվելու: Այն բաղկացած կլինի երկու մասից: Արտերկրից հրավիրել ենք երկու հանրահայտ երաժիշտների, հանդես կգան նաև հայկական ջազի վարպետները` Մարտին Վարդազարյանը, Ստեփան Շաքարյանը, Երվանդ Երզնկյանը և այլք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հովհաննիսյանը:

2011թվականի վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է բանաձև, համաձայն որի, 2012 թվականից ապրիլի 30-ը նշվելու է որպես Ջազի միջազգային օր:

Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ և առ այսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ազգերին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև:

«Ջազն իր ողջ պատմության ընթացքում եղել է դրական փոփոխությունների գործոն, որպիսին շարունակում է լինել նաև այսօր... Իր ակունքներում ունենալով ստրկությունը՝ ջազը կեղեքման բոլոր ձևերի դեմ հանդես եկող երաժշտություն է, որը խոսում է ազատության լեզվով և կարևոր նշանակություն ունի բոլոր մշակույթների համար»,-ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան:

Հայերեն

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն

Սևանա լճի մակարդակը բարձր է մնում նաև ջրբացթողումների պայմաններում