Միջազգային

Անկարան Մոսկվայի «գերակա եւ շատ հուսալի գործընկերն Է». Պուտին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխհարաբերությունների զարգացման խոչընդոտներ չկան: Անկարան Մոսկվայի «գերակա եւ շատ հուսալի գործընկերն Է»: Այդ մասին, ինչպես հայտնել Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների առաջին օրվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Թուրքիայի ղեկավարը բարձր Է գնահատել այն փաստը, որ Պուտինը նախագահական նոր ժամեկտով վերընտրվելուց հետո արտասահմանյան առաջին այցը կատարել Է Թուրքիա:

Երկու երկրների նախագահները ոչ միայն բանակցություններ են վարել, այլեւ տեսակոնֆերանսի ռեժիմով տվել են «Աքքույու» ատոմային Էլեկտրակայանի շինարարության մեկնարկը: Ռուսաստանի նախագահը, նշելով, որ Մոսկվայի ու Անկարայի փոխհարաբերությունները «շատ կառուցողական են զարգանում», ճշտել Է, որ ,դա իր արտացոլումն Է գտնում առեւտրատնտեսական գործունեության արդյունքներում, խոշոր նախագծերի իրականացման տեմպերի մեջ, ինչը վերաբերում Է «Թուրքական հոսքինե եւ ատոմային Էներգետիկայինե: «Ես այսօր ոչ մի խնդիր չեմ տեսնում, որը կարող Է խանգարել Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացմանը»,- ընդգծել Է Ռուսաստանի ղեավարը երկկողմ բանակցություններից եւ Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ համագործակցության բարձր մակարդակի խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում: Ավելի վաղ նիստում Պուտինը նշել Է, որ ,2017 թվականի արդյունքներով մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն ավելացել Է տպավորիչ 40 տոկոսով՝ մինչեւ 22 մլրդ դոլար»: ՌԴ նախագահն արձանագրել Է, որ «Թուրքական հոսք» նախագիծը շատ ավելի արագ Է իրականացվում, քան «Հյուսիսային հոսք-2» նախագիծը:

Լրագրողներին հատկապես հետաքրքրել Է ՌԴ-ի եւ Թուրքիայի ռազմատեխնիկակակն համագործակցության թեման, մասնավորապես, Թուրքիային ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման արագացումը: Պուտինի խոսքով՝ մատկարարումների արագացումը տեղի Է ունենում ,մեր թուրք գործընկերների ու բարեկամների խնդրանքովե: «Մենք արագացրել ենք արտադրությունը եւ պայմանավորվածության ենք եկել գների շուրջ, ինչը չափազանց կարեւոր Է»,- ասել Է ՌԴ նախագահը: Պուտինը նաեւ հայտնել Է, որ իր թուրք պաշտոնակցի հետ քննարկել Է սիրիական հակամարտության կարգավորման հետագա քայլերը: «Այդ հարցերը լրացուցիչ քննարկելու ենք Իրանի նախագահի մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը»,- հավելել Է նա: Պուտինը նշել Է, որ Էրդողանի հետ կարծիքներ Է փոխանակել միջազգային այլ հրատապ խնդիրների շուրջ:

Հայերեն Русский

Վկայագրվեց Գավառ քաղաքի տարածքում վերջերս գտնված Վիշապաքարը և նույն տարածքի՝ 9-10-րդ դարերով թվագրվող խաչքար

Վարչապետը հույս ունի, որ Նոր Նորքի միջադեպը «Հանրապետություն» կուսակցության համար նույնպես անընդունելի է

Քննարկվել են ՀՀ և Սաուդյան Արաբիայի միջև կենդանական հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ոլորտում համագործակցության հնարավորությունները

Հնդկաստանում քաղաքացիական պաշտպանության վարժանքներ են անցկացվում

Թեժ իրավիճակ Ազգային ժողովում

Հիմնական վնասները եղել են 7–8 գյուղում. նախարարը՝ կարկուտի հետևանքների մասին

ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է WorldDAB թվային ռադիոյի արդյունաբերության միջազգային կազմակերպության փորձագետներին

Մայիսի 8-ի միջոցառումների անոնս

Վարչապետը դատապարտեց Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպն ու բռնությունը

Ով կոռուպցիայով է զբաղվում, իմ անձնական թշնամին է. Նիկոլ Փաշինյան