Միջազգային

Ղրղզստանում 150 մարդ Է թունավորվել հարսանիքում

1 րոպեի ընթերցում

Ղրղզստանում 150 մարդ Է թունավորվել հարսանիքում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանում 100 մարդ Է հոսպիտալացվել հարսանիքում զանգվածաբար թունավորվելու հետեւանքով, որը տեղի Է ունեցել Բիշքեկի ռեստորաններից մեկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 2-ին հայտնել Է Ղրղզստանի մայրաքաղաքի պետական սանԷպիդհսկողության կենտրոնը:

«Բիշքեկի ռեստորաններից մեկում թունավորվելուց հետո ինֆեկցիոն հիվանդանոց Է տեղափոխվել 89 մարդ: Եվս 11 քաղաքացիներ գտնվում են Իսիկ-Կուլի մարզի ինֆեկցիոն հիվանդանոցում»,- նշել են գերատեսչությունում: Նրա աշխատակիցների տվյալներով՝ եւս «50 մարդ թունավորվելուց հետո ամբուլատոր բուժընթաց Է անցնում»:

Բոլոր տուժածների, այդ թվում՝ 19 երեխաների առողջական վիճակը բժիշկներին երկյուղներ չեն ներշնչում: Առողջապահության նախարարության նախնական տվյալներով՝ բոոր տուժածները մարտի 31-ին հարսանեկան հանդիսության են մասնակցել Բիշքեկի ռեստորաններից մեկում: Ներկայում հասարակական սննդի վայրում մնացած մթերքների լաբորատոր հետազոտություններ են անցկացվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում