Տնտեսություն

Նոր ներդրում, 144 աշխատատեղ. Երևանում հանդիսավորությամբ բացվեց բարձր դասի «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրը

4 րոպեի ընթերցում

Նոր ներդրում, 144 աշխատատեղ. Երևանում հանդիսավորությամբ բացվեց բարձր դասի «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հանդիսավորությամբ բացվեց «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրը: Այն «Marriot International» ընկերությանը պատկանող The Luxury Collection աշխարհահռչակ հյուրանոցային ցանցի հյուրանոց է, որը կառուցվել է համաշխարհային չափանիշներին համապատասխան: Հյուրանոցի հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ Նախագահ ՍերԺ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պետական, հասարակական, գործարար հատվածի ներկայացուցիչներ, հյուրեր:

Հյուրանոցի կառուցման մեկնարկը տրվել է 2014 թվականին, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 53.9 մլն ԱՄՆ դոլար: «Ալեքսանդր» հյուրանոցը, որը կարող է միաժամանակ ընդունել մինչև 230 այցելու, Հայաստանում միակն է իր դասի մեջ, որ գործելու է ամենաբարձր գնային սեգմենտում` համարների արժեքը 191 հազար դրամից մինչև 1.8 մլն դրամի սահմաններում: Հյուրանոցային համալիրի ամբողջ գույքն ու սարքավորումները ներմուծվել են Իտալիայի, Գերմանիայի, Անգլիայի, Ավստրիայի, Չեխիայի և այլ եվրոպական երկրների հյուրանոցաշինության ոլորտում առաջատար ընկերություններից:

Գործարար, հյուրանոցի հիմնադիր, բարերար Սերգեյ Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր համար նշանակալի օր է: «Հայաստանն ու Երևանը արժանի են, որ ունենան լավագույն հյուրանոցները: Ինձ համար կարևոր իրադարձություն է Հայրենիքում ներդրում կատարելը: Մեր գումարներն ուրիշ որտեղ կարող ենք ներդնել, եթե ոչ Հայրենիքում: Հաճույք եմ ստանում Հայաստանում ներդրում կատարելով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սերգեյ Համբարձումյանն` ընդգծելով, որ այստեղ հյուրանոցային լավագույն ծառայություններն առկա են: Հյուրանոցի անունը պատահական չէ ընտրված, այդ գործում իր ներդրումն ունի Սերգեյ Համբարձումյանի ընտանիքը:

«Մենք ընտանիքում սպասում էինք, որ կծնվի Ալեքսանդր, բայց ծնվեցին աղջիկներ: Երբ քննարկում էինք, թե ինչ անուն տանք հյուրանոցին, առաջարկվեց Ալեքսանդր անվանումը»,-ասաց Սերգեյ Համբարձումյանը: Ի դեպ, Ալեքսանդրը Սերգեյ Համբարձումյանի հոր անունն է:

Հյուրանոցում ստեղծվել է 144 աշխատատեղ, որն առաջիկայում նախատեսվում է հասցնել 170-ի` 280 հազար դրամ միջին աշխատավարձով: Այստեղ կգործի 5 կոնֆերանս դահլիճ, ֆիտնես կենտրոն, լողավազան, գեղեցկության սրահ: ՍՊԱ կենտրոնը կմատուցի յուրահատուկ ծառայություններ, կլինի բար, ռեստորան: Ֆրանսիացի շեֆ խոհարարի գլխավորությամբ հյուրերին կմատուցվեն ֆրանսիական խոհանոցի լավագույն նմուշները:

«Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի գործադիր տնօրեն Ժան Կադարսը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի տարվա շրջանակում բազմաթիվ հյուրեր են ակնկալվում, որոնց մի մասին կհետաքրքրի այս հյուրանոցը:

«Բարի գալուստ այս հյուրանոց: Հպարտ ենք, որ Հայաստանում բացում ենք The Luxury Collection աշխարհահռչակ հյուրանոցային ցանցում ընդգրկված հյուրանոցը: Այն նպաստելու է զբոսաշրջության զարգացմանը: Այս տարի Հայաստանում խոշոր միջոցառումներ են սպասվում, որի շրջանակում բազմաթի հյուրեր են սպասվում: Սպասարկման այն որակը, որ մենք այստեղ տրամադրում ենք, ինձ թվում է, յուրահատուկ է»,-ասաց նա:

The Luxury Collection աշխարհահռչակ հյուրանոցային ցանցը, լինելով ամենամեծ լյուքս դասի բրենդը, ներկայացված է աշխարհի 35 երկրում իր ավելի քան 100 բարձրակարգ և շքեղ հյուրանոցներով:

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Տնտեսություն

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Նավթի գները նվազել են - 26-07-24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում