Տարածաշրջանային

Պուտինը Թուրքիայում կմասնակցի «Աքքույու» ԱԷԿ-ի հիմնարկեքի արարողությանը

2 րոպեի ընթերցում

Պուտինը Թուրքիայում կմասնակցի «Աքքույու» ԱԷԿ-ի հիմնարկեքի արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 3-4-ը կայցելի Թուրքիա: Մայրաքաղաք Անկարայում նա կմասնակցի Ռուսաստան-Թուրքիա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Պուտինը կնախագահեն խորհրդի նիստում, որի ժամանակ քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր:

Այցի շրջանակում նույն օրը՝ ապրիլի 3-ին տեղի կունենա «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը, որին կմասնակցի ՌԴ նախագահը:

Արդեն ապրիլի 4-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի մասնակցությամբ տեղի կունենա Թուրքա-Իրան-Ռուսաստան եռակողմ հանդիպում Սիրիայի թեմայով:

Թուրքիայի Մերսին նահանգում «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի կառուցման և շինարարության մասին համագործակցության վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև միջկառավարական համաձայնագիր է ստորագրվել 2010 թվականին: «Աքքույու» ԱԷԿ-ի նախագիծը ներառում է չորս էներգաբլոկ, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կկազմի 1200 մեգավատ: Նախագծի արժեքը շուրջ 20 մլրդ ԱՄՆ դոլար է:

Թուրքական կողմը հույս ունի ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործման հանձնել 2023 թվականին՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100 ամյակին։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում