Նախագահը հանդիպում է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» ղեկավար կազմի հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ղեկավար կազմի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ծրագրի խորհրդատու, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, երիտասարդ գիտնականները զեկուցել են Հանրապետության Նախագահի հովանու ներքո իրականացվող վերոնշյալ ծրագրի շրջանակներում 2017 թվականին իրականացված աշխատանքները, ամփոփել2012-2017թթ. ԵԳԱԾ գործունեության արդյունքները, անդրադարձել նաև հետագա անելիքներին:

Ներկայացնելով 2017 թվականին ԵԳԱԾ գործունեությունը՝ ծրագրի պատասխանատուներն այն բաժանել են հինգ հիմնական ուղղությունների՝ երիտասարդ գիտնականներին միջազգային գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրում, երիտասարդ գիտնականների գիտաժողովների, սիմպոզիումների, դպրոցների, սեմինարների կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրում, գիտական դրամաշնորհների տրամադրում, ազդեցության գործակից ունեցող պարբերականներում երիտասարդ գիտնականների գիտական հոդվածների տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրում և «Արդյունավետ երիտասարդ գիտաշխատող» մրցույթի ֆինանսական աջակցության տրամադրում:

Հայաստանում գիտության առաջընթացին և կադրային ներուժով համալրմանը, ինչպես նաև երիտասարդ գիտնականների ստեղծագործական զարգացմանը նպաստելու նպատակով ստեղծված ծրագիրը, երիտասարդների գնահատմամբ, լիովին ծառայում է իր նպատակին և մեծ խթան է գիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցող երիտասարդների համար:

Հանդիպմանը ներկա երիտասարդ գիտնականները շնորհակալություն են հայտնել Հանրապետության Նախագահին՝ ծրագրի մեկնարկից ի վեր մշտապես իրենց կողքին լինելու և զգալի աջակցություն ցուցաբերելու համար: Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ ելնելով ծրագրի կարևորությունից ու արդյունավետությունից՝ այն շարունակվելու է, և հորդորել է երիտասարդներին այսուհետ ևս ակտիվ աշխատել, նոր մտահղացումներով ու նախաձեռնություններով զարգացնել ծրագիրը:

Հանդիպմանը ևս մեկ անգամ ընդգծվել է գիտության մեջ սերնդափոխության կարևորությունն ու անհրաժեշտությունը: Երիտասարդ գիտնականներն ուրախությամբ են արձանագրել, որ վերջին տարիներին այս ուղղությամբ դրական տեղաշարժ կա, և վստահեցրել են, որ նույն նվիրումով ու պատասխանատվությամբ կշարունակեն իրենց գործունեությունը՝ ներգրավելով նոր գործընկերների և նպաստելով հանրապետությունում գիտության զարգացմանը:

Հայերեն English Русский

Մեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովում

Կասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում քաղաքաշինական ընթացակարգերին առնչվող հարցեր

Հոկտեմբերի 28-ի միջոցառումների անոնս

Վաղ տարիքից զարգացնել սովորողների բնապահպանական գիտակցությունը․ Կենսաբազմազանության կրթության օր COP17-ի շրջանակում

Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Մոլդովան ամրապնդում է երկկողմ հարաբերությունները Կիպրոսի հետ. Moldpres

Դանիայի և Շվեդիայի վարչապետները թերահավատորեն են վերաբերվել Պուտինի հետ իրենց գործընկերների հեռախոսազրույցի արդյունքներին

Դավիթ Խուդաթյանն ու Ֆլորիան Էսկյուդիեն քննարկել են մի շարք ոլորտներում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ԲԸՏՄ-ն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում